Զարիֆ.«Իրանն ու Ֆրանսիան կարող են աջակցել Սիրիայի հարցի կարգավորմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i65944-Զարիֆ._Իրանն_ու_Ֆրանսիան_կարող_են_աջակցել_Սիրիայի_հարցի_կարգավորմանը
ԻԻՀ արտգործնախախար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Փարիզի Շարլ Դը Գոլ օդանավակայանում ասել է.-«Իրանը և Ֆրանսիան կարող են իրենց դիրքորոշումները մոտեցնել տարածաշրջանային հարցերի, հատկապես` Սիրիայի հարցի շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 13:21 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանն ու Ֆրանսիան կարող են աջակցել Սիրիայի հարցի կարգավորմանը»

ԻԻՀ արտգործնախախար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Փարիզի Շարլ Դը Գոլ օդանավակայանում ասել է.-«Իրանը և Ֆրանսիան կարող են իրենց դիրքորոշումները մոտեցնել տարածաշրջանային հարցերի, հատկապես` Սիրիայի հարցի շուրջ»:

Փարիզում Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Տարածաշրջանային և Պարսից ծոցի անվտանգության հարցերի վերբերյալ Իրանի և Ֆրանսիայի տեսակետները համընկնում են»:

ԻԻՀ արտգործնախախարն ասել է.-«Իրանը և Ֆրանսիան համոզված են որ, ճնշման և շրջափակումների կիրառման փոխարեն, խնդիրները պետք է կարգավորել բանակցության ճանապարհով»:

Երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնատարների հետ բանակցելու նպատակով,  ԻԻՀ ԱԳՆ Մոհամեդ Ջավադ Զարիֆն հինգշաբթի օրը ժամանել է Փարիզ: