«Իրանը ձգտում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը». Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i66190-Իրանը_ձգտում_է_տարածաշրջանի_խաղաղությանն_ու_կայունությանը_._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը ձգտում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Իրանը փորձում է կանխարգելել թշնամու ներկայությունը տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 13:50 Asia/Tehran
  • «Իրանը ձգտում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը». Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը ձգտում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Իրանը փորձում է կանխարգելել թշնամու ներկայությունը տարածաշրջանում»:

Այսօր Թեհրանում կայացած Դատական իշխանության համագումարում Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին նշել  է. «Թշնամին սպառնում է  Միջինարևելյան տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը և փորձում է ապակայունացնել այն, որպեսզի իր զենքերը վաճառի և տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն ստեղծի իր համար»:

Նշելով ,որ Իրանի քաղաքականությունն է կանխել ԱՄՆ-ի  ազդեցությունը տարածաշրջանում, Ռոհանին հստակեցրել է. «Իրանի արտաքին քաղաքականության նպատակն է Եվրոպային, Չինաստանին և ՌԴ-ին կանգնեցնել ԱՄՆ-ի ընչաքաղցությունների դիմաց և դատապարտել Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունները»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թիվ 2231 բանաձևի մասին ԱՄՆ-ի նախագծի շուրջ քննարկումների ձախողմանը, Իրանի նախագահը հավելել է.«Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը և այլ երկրները դեմ են արտահայտվել այս ամերիկյան նախագծի սկզբունքին»:

Անդրադառնալով «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» իրագործման շրջանակում ԱՄՆ-ի թերացումներին ու խախտումներին, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը նշել է.«ՌԴ-ը ,Չինաստանն ու Եվրոպան մշտապես դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը»: