Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորմանը զուգահեռ հակաահաբեկչական պայքարի շարունակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i66340-Սիրիայի_խնդրի_խաղաղ_կարգավորմանը_զուգահեռ_հակաահաբեկչական_պայքարի_շարունակումը
Ֆրանսիայի ԱԳ նխարարության գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ, հակաահաբեկչական պայքարի շարունակման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 12:13 Asia/Tehran
  • Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորմանը զուգահեռ հակաահաբեկչական պայքարի շարունակումը

Ֆրանսիայի ԱԳ նխարարության գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ, հակաահաբեկչական պայքարի շարունակման անհրաժեշտությունը:

Հուլիսի 4-ին Քրիստիան Մասեն Թեհրանում հանդիպել է միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի օգնական Հոսեյն Ամիրաբդոլլահյանին: Մոսուլի ազատագորւմը կարևոր քայլ համարելով, Քրիստիան Մասեն նաև նշել է.«Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի ճգնաժամի աղաքական ճանապարհով կարգավորման խնդիրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»:

Նշելով որ Իրանի ու Ֆրանսիայի համար կարևոր ու անհրաժեշտ երևույթներ են փոխվստահությունն ու ահաբեկչության դեմ տարվող պայքարը, Քրիստիան Մասեն հույս է հայտնել, որ կողմերը կքայլեն այդ ուղղությամբ:

Քննադատելով Փարիզում անցկացված Մոնաֆեղին ահաբեկչական խմբի նիստը, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հավելել է.«Մի շարք դեպքեր խոսում են այն մասին, որ Մոնաֆեղին խումբն ու ԻԼԻՊ-ը աստիճանաբար միանում են իրար: Այս խնդիրը վտանգավոր է աշխահի ու Արևմտյան Ասիայի անվտանգության համար»: