Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորմանը զուգահեռ հակաահաբեկչական պայքարի շարունակումը
Ֆրանսիայի ԱԳ նխարարության գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ, հակաահաբեկչական պայքարի շարունակման անհրաժեշտությունը:
Հուլիսի 4-ին Քրիստիան Մասեն Թեհրանում հանդիպել է միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի օգնական Հոսեյն Ամիրաբդոլլահյանին: Մոսուլի ազատագորւմը կարևոր քայլ համարելով, Քրիստիան Մասեն նաև նշել է.«Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայի ճգնաժամի աղաքական ճանապարհով կարգավորման խնդիրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»:
Նշելով որ Իրանի ու Ֆրանսիայի համար կարևոր ու անհրաժեշտ երևույթներ են փոխվստահությունն ու ահաբեկչության դեմ տարվող պայքարը, Քրիստիան Մասեն հույս է հայտնել, որ կողմերը կքայլեն այդ ուղղությամբ:
Քննադատելով Փարիզում անցկացված Մոնաֆեղին ահաբեկչական խմբի նիստը, Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հավելել է.«Մի շարք դեպքեր խոսում են այն մասին, որ Մոնաֆեղին խումբն ու ԻԼԻՊ-ը աստիճանաբար միանում են իրար: Այս խնդիրը վտանգավոր է աշխահի ու Արևմտյան Ասիայի անվտանգության համար»: