Լարիջանի.«Ահաբեկչական հոսանքների նկատմամբ Իրանի մոտեցումը ճիշտ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i66604-Լարիջանի._Ահաբեկչական_հոսանքների_նկատմամբ_Իրանի_մոտեցումը_ճիշտ_է
Ահաբեկչական խմբավորումների նկատմամբ Իրանի մոտեցումը ճիշտ բնութագրելով, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ տարածաշրջանում չկա մի երկիր, որ Իրանի հնարամտությունն ունենա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 07, 2017 12:12 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ահաբեկչական հոսանքների նկատմամբ Իրանի մոտեցումը ճիշտ է»

Ահաբեկչական խմբավորումների նկատմամբ Իրանի մոտեցումը ճիշտ բնութագրելով, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ տարածաշրջանում չկա մի երկիր, որ Իրանի հնարամտությունն ունենա:

Նշելով, որ եթե Իրանն օգնություն ցուցաբերած չլիներ Իրաքին ու Սիրիային և եթե սրբավայրերի պաշտպանների խիզախությունները չլինեին, Իրանի անվտանգությունը վտանգված կլիներ, Ալի Լարիջանին ասել է.«Նահատակության ու Աստծո ճանապարհին պայքարելու շարժումը Իրանի իսլամական հանրապետության բարգավաճման ու զարգացման է հանգեցրել»:

Կարևորելով Իրանի տնտեսական հարցերին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը, Լարիջանին ասել է.«Այսօր իսլամական Իրանն օտարների դիմաց ավելի կանգուն է իր տնտեսական կարողականությունների շնորհիվ»:

Իրանի խորհրդարանի նախագահը դիտարկել է Անզալի նավահանգստում տեղակայված բանակի նավատորմը:

Հինգշաբթի օրը, Կասպից ծովում ավարտվել է Իրանի բանակի «Կայուն անվտանգություն և ծովային հզորություն» զորավարժությունը: Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը և Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:

Խաղաղություն ու բարեկամություն կարգախոսով հնգօրյա այս զորավարժության նպատակն էր՝ ցուցադրել բանակի ռազմածովային ուժերի կարողականությունները, փորձարկել իրանական արտադրության արդիական համակարգերը, Կասպից ծովի 80 հազար կիլոմետր տարածության  մեջ վաստակավոր ուժերի փորձերի փոխանակումը երիտասարդ ուժերին, ինչպես նաև մերձկասպյան երկրներին պատրաստակամություն հայտնել այդ ջրատարածքում համատեղ համագործակցություն ծավալելու համար: