Զարիֆ.«Տարածաշրջանի ուժերը փորձում են արտաքին աջակցությամբ ապահովել անվտանգությունն ու օրինականութունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i66906-Զարիֆ._Տարածաշրջանի_ուժերը_փորձում_են_արտաքին_աջակցությամբ_ապահովել_անվտանգությունն_ու_օրինականութունը
Նշելով, որ տարածաշրջանի ուժերը փորձում են արտաքին ուժերի միջոցով ապահովել անվտանգությունն ու օրինականութունը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ-ի հեղինակությունն ու հզորությունը բխում է Իրանի ժողովրդի ոգուց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 13:21 Asia/Tehran
  • Զարիֆ.«Տարածաշրջանի ուժերը փորձում են արտաքին աջակցությամբ ապահովել անվտանգությունն ու օրինականութունը»

Նշելով, որ տարածաշրջանի ուժերը փորձում են արտաքին ուժերի միջոցով ապահովել անվտանգությունն ու օրինականութունը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ-ի հեղինակությունն ու հզորությունը բխում է Իրանի ժողովրդի ոգուց»:

Երկուշաբթի հուլիսի 10-ին Թեհրանում «Իրանի գիտական ու տեխնոլոգիական հնարավորությունները և գիտական դիվանագիտությունը» խորագրով համաժողովի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ավելացրել է.«Տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց անվատնգության ու օրինականության ապահովման համար հույս են կապել արտաքին ուժերի հետ, ներկայումս գտնվում են այլ երկրի հովանու ներքո կամ վերտարածաշրջանային ուժերի կողմից նման հովանավորում են ակնկալում»:

Նախարար Զարիֆի համոզմամբ՝ Իրանի զարգացումը սեփական ուժերի շնորհիվ է տեղի ունենում: «Իրանը ժողովրդից է ստացել իր զարգացումը, անվտանգությունն ու օրինականությունը և կարող է իր ներքին կարողությունների օգնությամբ, մեծացնել իր հեղինակությունը».հավաստել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Շեշտելով, որ այսօր Իրանն աշխարհի գիտական շրջանակներում ներկայանալու հնարավորություն ունի, Իրանի ԱԳ նախարարն ասել է .«Արտերկրում գիտական ոլորտում Իրանի գործունեության շնորհիվ, մեր երկիրն աշխարհում ներկայանում է ավելի նոր ու հզոր ուժերով»: