Զորավար Ղասեմի. ԻԼԻՊ-ի չարիքը համեմատելի չէ մարդկության պատմության որևէ աղետի հետ
Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս»-ի ուժերի հրամանատարն ասել է. «Իսլամ աշխարհում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի չարաբաստիկ երևույթի վախճանը նահատակների արյան արգասիքն է»:
Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս»-ի ուժերի հրամանատար զորավար Ղասեմ Սոլեյմանին երկուշաբթի օրը Թեհրանում կայացած հանդիսության ժամանակ ընդգծելով, որ ԻԼԻՊ-ի չարիքը համեմատելի չէ մարդկության պատմության որևէ աղետի հետ, ասել է. «Այս տարիների ընթացքում Իրաքի ժողովուրդը դիմագրավել է բաասական ռեժիմից ավելի վտանգավոր խնդիր և դա ԻԼԻՊ կոչված չարիքն է, որն Իրաքի միասնականությունից ու տարածքից բացի մեծ սպառնալիք էր առաջացրել նաև աշխարհի համար»:
«ԻԼԻՊ-ի միջոցով իսլամ աշխարհին հասցված մեծ վնասն աննախադեպ է իսլամի պատմության ընթացքում և ԻԼԻՊ-ի ու թաքֆիրականների երևույթի գործած ոճիրներն աշխարհում եզակի են համարվում»,-հավելել է զորավար Ղասեմին:
Նա նշել է, որ Իրաքի ժողովրդի տոնին մասնակից դառնալն աշխարհի բոլոր ժողովուրդների իրավունքն ու ամբողջ մարդկության հաղթանակն է: «Աշխարհի ժողովուրդները պարտական են Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին». հավելել է Սոլեյմանին:
«Իրաքի ժողովրդի հաղթանակի հիմքում ընկած էր Այաթոլլահ Սիսթանիի իմաստնությունն ու նախաձեռնությունը, քանի որ նրա կրոնական հրամանը ոգևորեց իրաքցի երիտասարդությանը, որպեսզի «Ալ-Հաշադ Ալ-Շաըբ»-ի հիմքը դնեն, ինչը մեծ ազդեցություն ունեցավ Իրաքի ժողովրդի հաղթանակում»,-հայտարարել է «Ղոդս»-ի ուժերի հրամանատարը միևնույն ժամանակ անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պատերազմում Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի ուշագրավ դերակատարությանը: