Ռոհանի.«Բռնությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանին ու աշխարհին սպառնացող մեծ վտանգ են»
https://parstoday.ir/hy/news/iran-i67084-Ռոհանի._Բռնությունն_ու_ծայրահեղականությունը_տարածաշրջանին_ու_աշխարհին_սպառնացող_մեծ_վտանգ_են
ԻԻՀ-ի նախագահը բռնությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանին ու աշխարհին սպառնացող մեծ վտանգ է համարել, ասելով.«Ահաբեկչության դեմ պայքարը ՝ մի մշակույթի ու գաղափարախոսության դեմ պայքար է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 13:20 Asia/Tehran
  • Ռոհանի.«Բռնությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանին ու աշխարհին սպառնացող մեծ վտանգ են»

ԻԻՀ-ի նախագահը բռնությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանին ու աշխարհին սպառնացող մեծ վտանգ է համարել, ասելով.«Ահաբեկչության դեմ պայքարը ՝ մի մշակույթի ու գաղափարախոսության դեմ պայքար է»:

Կառավարության նիստում, նախագահ Հասան Ռոհանին նշել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հաղթելը և Մոսուլը ազատագրումը , տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին ուրախացնող իրադարձություն էր: Բոլոր երկրները պետք է համագործակցեն ՝ ռազմական, մշակութային, քաղաքական ու տնտեսական միջոցներով ահաբեկիչների դեմ պայքարի գործում»:

«Տարածաշրջանի և աշխարհի որոշ երկրներ դժգոհ են Իրաքին Իրանի ցուցաբերած օգնությունից, սակայն ահաբեկչության տարածման հետևանքով, նկատեցին, որ Իրանի տեսակետն ու հեռանկարային մոտեցումը , ճիշտ են եղել». հավելել է նախագահ Ռոհանին:

ԻԻՀ նախագահի խոսքերով՝ թեև ԱՄՆ-ը չի կատարում ՀԳՀԾ-ի հետ կապված իր պարտականությունը, սակայն այդ երկիրն այլևս չի կարող միջազգային շրջանակներում հակաիրանական քայլերի դիմել:

Անդրադառնալով Իրանի մասին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջամտողական  հայտարարություններին, Ռոհանին հավաստել է .«ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի ցանկացած քայլ, ձախողման է դատապարտված»: