Գեներալ Դեհղան.«ԻԼԻՊ-ը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»
Նշելով,որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ոչ մի կապ չունի Իսլամի ու իսլամական հավատալիքների հետ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«ԻԼԻՊ-ը համաշխարհային սպառնալիք է»:
Անդրադառնալով Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությանը, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ընդգծել է.«ԻԼԻՊ-ը դարձել է մի տեսակ գաղափարախոսություն, որը ոչ մի կրոնական ու տրամաբանական երաշխիք չունի: Պետք է համաշխարհային վճռակամություն ձևավորվի այդ գաղափարախոսության դեմ պայքարելու համար ,իսկ երկրներն էլ պետք է այս անգամ զգուշորեն գործեն»:
Անդրադառնալով Իրանի մասին ԱՄՆ պաշտպանության նախարարի միջամտողական հայտարարություններին, Գեներալ Դեհղանը հստակեցրել է.«Անցած 40 տարիների ընթացքում ամերիկացիների նման վերաբերմունքը պատճառ է դարձել, որ բոլոր ժողովուրդները ատելությամբ լցվեն ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ և համաշխարհային մասշտաբով այդ երկիրը հայտնվի թույլ դիրքում»:
«Իրանի ժողովրդի շնորհիվ ամերիկացիները բազմիցս զղջացել են իրենց հակաիրանական քայլերի համար», ընդգծել է գեներալ Դեհղանը: