Գեներալ Դեհղան.«ԻԼԻՊ-ը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i67086-Գեներալ_Դեհղան._ԻԼԻՊ_ը_սպառնալիք_է_համաշխարհային_անվտանգության_համար
Նշելով,որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ոչ մի կապ չունի Իսլամի ու իսլամական հավատալիքների հետ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«ԻԼԻՊ-ը համաշխարհային սպառնալիք է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 13:21 Asia/Tehran
  • Գեներալ Դեհղան.«ԻԼԻՊ-ը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»

Նշելով,որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ոչ մի կապ չունի Իսլամի ու իսլամական հավատալիքների հետ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«ԻԼԻՊ-ը համաշխարհային սպառնալիք է»:

Անդրադառնալով Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությանը, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ընդգծել է.«ԻԼԻՊ-ը դարձել է մի տեսակ  գաղափարախոսություն, որը ոչ մի կրոնական ու տրամաբանական երաշխիք չունի: Պետք է համաշխարհային վճռակամություն ձևավորվի այդ գաղափարախոսության դեմ պայքարելու համար ,իսկ  երկրներն էլ պետք է այս անգամ զգուշորեն գործեն»: 

Անդրադառնալով Իրանի մասին ԱՄՆ պաշտպանության նախարարի միջամտողական հայտարարություններին, Գեներալ Դեհղանը հստակեցրել է.«Անցած 40 տարիների ընթացքում ամերիկացիների նման վերաբերմունքը պատճառ է դարձել, որ բոլոր ժողովուրդները ատելությամբ լցվեն ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ և համաշխարհային մասշտաբով այդ երկիրը հայտնվի թույլ դիրքում»:

«Իրանի ժողովրդի շնորհիվ ամերիկացիները բազմիցս զղջացել են իրենց հակաիրանական քայլերի համար», ընդգծել է գեներալ Դեհղանը: