Իրանի կարատեի երիտասարդական հավաքականը մեդալներ է նվաճել աշխարհի գավաթի մրցաշարում
https://parstoday.ir/hy/news/iran-i67168-Իրանի_կարատեի_երիտասարդական_հավաքականը_մեդալներ_է_նվաճել_աշխարհի_գավաթի_մրցաշարում
Իրանի կարատեի երիտասարդական հավաքականը Աստանայում կայացած Ասիայի առաջնության մրցաշարում շահել է 3 ոսկե, մեկ արծաթե և 4 բրոնզե մեդալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 12:46 Asia/Tehran
  • Իրանի կարատեի երիտասարդական հավաքականը  մեդալներ է նվաճել աշխարհի գավաթի  մրցաշարում

Իրանի կարատեի երիտասարդական հավաքականը Աստանայում կայացած Ասիայի առաջնության մրցաշարում շահել է 3 ոսկե, մեկ արծաթե և 4 բրոնզե մեդալներ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ այս տարի Աստանայում կայացած Ասիայի  կարատեի առաջնության մրցաշարին մասնակցել են 660 մարզիկներ 27 երկրներից:

Հինգշաբթի օրը կայացած մրցություններում Իրանի երիտասարդական հավաքականի տղաները  նվաճել են 3 ոսկե, 2 բրոնզե և մեկ արծաթե, իսկ աղջիկները՝ 2 բրոնզե մեդալներ:  

Պատանեկան մրցությունների ավարտից հետո կմեկնարկի երիտասարդական կարատեի հավաքականների մրցությունները: 

Անցյալ տարի Ինդոնեզիայում կայացած  Ասիայի կարատեի առաջնության մրցաշարում Իրանի հավաքականը շահել էր 2 ոսկե, մեկ արծաթե և 4 բրոնզե մեդալներ: