Նախագահ Ռոհանին ցավակցել է իրանցի մաթեմատիկոսի ցավալի մահվան կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i67332-Նախագահ_Ռոհանին_ցավակցել_է_իրանցի_մաթեմատիկոսի_ցավալի_մահվան_կապակցությամբ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի ուղերձով ցավակցել է իրանցի հանճարեղ մաթեմատիկոս՝ Մարիամ Միրզախանիի մահվան կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 13:11 Asia/Tehran
  • Նախագահ Ռոհանին ցավակցել է իրանցի մաթեմատիկոսի ցավալի մահվան կապակցությամբ

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի ուղերձով ցավակցել է իրանցի հանճարեղ մաթեմատիկոս՝ Մարիամ Միրզախանիի մահվան կապակցությամբ:

Իր ուղերձում նախագահ Ռոհանին գրել է.«Իրանի անունը միջազգային ասպարեզում վեր հանող հանճարեղ ու եզակի գիտնականի նվաճումը հենակետային ձեռքբերում էր ՝  գիտական ու տաբեր ոլորտներում Իրանի երիտասարդների ու կանանց աշխատասիրությունն ու արժանավորությունը ներկայացնելու համար»:

Հարգելով հանգուցյալ Մարիամ Միրզախանիի  հիշատակը և նրա թողած գիտական ժառանգությունը, Իրանի նախագահը ցավակցել է նրա հարազատներին:

Իրանցի հանճարեղ գիտնականի մահվան կապակցությամբ, ցավակցական հայտարարություններով են հանդես եկել նաև ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարար Մոհամմեդ Ֆարհադին և Թեհրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գարի Լուիսը: