Միջազգային ասպարեզում Իրանի ուժեղ կողմը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավոությունների գործադրումն է
Իրանի ԱԳ նախարարի օգնական և ՀԳՀԾ-ի գործադրումն ստուգող շտաբի իրանցի տնօրենն ասել է.«Ի տարբերություն ՀԳՀԾ-ի գործադրման հարցում ԱՄՆ-ի անհավատարմության, միջազգային ասպարեզում Իրանի ուժեղ կողմը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիովին գործադրումն է»:
Հուլիսի 20-ին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Վիեննայում կայացած հանդիպումից հետո Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Կարևորն խնդիրն այն է, որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին և այս խնդիրը արտացոլվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակված զեկույցների մեջ: Եվ սա ԻԻՀ-ի ուժեղ կողմն է ԱՄՆ-ի դեմ, որը անհավատարիմ է եղել իր պարտականությունների նկատմամբ: ՄԱԳԱՏԷ-ի հաստատմամբ Իրանը հավատարիմ է իր ստանձնած բոլոր պարտավորությունների և այս խնդիրը ինչ-որ չափով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի լավ համագործակցության արդյունքն է»:
«ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավոությունների հարցով ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս անհավատարմություններ, ուշացումներ, հապաղումներ, դրժումներ է կատարել և մենք համատեղ հանձնաժողովների նիստերում արծարծել ենք այդ խնդիրը, որոնց մի մասը փոխհատուցվել են»․ ասել է Էրաղչին:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նստաշրջանը անցկացվելու է ուրբաթ օրը: