Շամխանի.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների քայլերի համար»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների ընչաքաղցության և Իրաքում անապահովության ու անկայունության տարածման համար»:
Կիրակի օրը Թեհրանում Իրաքի պաշտպանության նախարար Էրֆան Ալ-Հայալիի հետ հանդիպման ժամանակ Ալի Շամխանին նշել է, որ տարածաշրջանում ահաբեկչության զոհ դարձած երկրների համագործակցությունը կանխարգելիչ գործոն է ահաբեկչության վերաձևավորման և ահաբեկիչներին դիմագրավելու պատրվակով օտարների ռազմական միջամտության համար:
Միասնականությունն ու միաբանությունը Իրաքում ապրող բոլոր ազգությունների անվտանգության ու շահերի ապահովման երաշխիքը համարելով, Շամխանին հավաստիացրել է, որ ահաբեկիչների սպառնալիքները վերացնելու և կատարյալ անվտանգության ու խաղաղության հաստատման շրջանակում, Իրանի ժողովուրդն ու կառավարությունը համագործակցության ձեռք է մեկնում Իրաքին:
Հանդիպման ժամանակ Իրաքի պաշտպանության նախարարն ասել է.«Իրանի ու Իրաքի ընդհանուր շահերն ու նպատակները տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունների ընդլայնմանն են հանգեցրել»: