Շամխանի.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների քայլերի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i68012-Շամխանի._Անջատողական_մոտեցումները_ենթահող_են_պատրաստում_թշնամիների_քայլերի_համար
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների ընչաքաղցության և Իրաքում անապահովության ու անկայունության տարածման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 14:55 Asia/Tehran
  • Շամխանի.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների քայլերի համար»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Անջատողական մոտեցումները ենթահող են պատրաստում թշնամիների ընչաքաղցության և Իրաքում անապահովության ու անկայունության տարածման համար»:

Կիրակի օրը Թեհրանում Իրաքի պաշտպանության նախարար Էրֆան Ալ-Հայալիի հետ հանդիպման ժամանակ Ալի Շամխանին նշել է, որ տարածաշրջանում ահաբեկչության զոհ դարձած երկրների համագործակցությունը կանխարգելիչ գործոն է ահաբեկչության վերաձևավորման և ահաբեկիչներին դիմագրավելու պատրվակով օտարների ռազմական միջամտության համար:

Միասնականությունն ու միաբանությունը Իրաքում ապրող բոլոր ազգությունների անվտանգության ու շահերի ապահովման երաշխիքը համարելով, Շամխանին հավաստիացրել է, որ ահաբեկիչների սպառնալիքները վերացնելու և կատարյալ անվտանգության ու խաղաղության հաստատման շրջանակում, Իրանի ժողովուրդն ու կառավարությունը համագործակցության ձեռք է մեկնում Իրաքին:

Հանդիպման ժամանակ Իրաքի պաշտպանության նախարարն ասել է.«Իրանի ու Իրաքի ընդհանուր շահերն ու նպատակները տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունների ընդլայնմանն են հանգեցրել»: