Խառազի.«ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը նորություն չեն»
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական թշնամական քայլերը ՝ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր որդեգրած քաղաքականություն է»:
Le Monde ֆրանսական օրաթերթին տված հարցազրույցում, Քամալ Խառազին ասել է .«ԱՄՆ-ը մինչ օրս Իրանի հետ հարգանքի սկզբունքով հարաբերությունների չի ձգտել և տարբեր շրջափակումների սահմանումը ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության գլխավոր պատճառն է»:
«Իրանի միջուկային հարցում անցյալի պայմանավորվածությունների անտեսումը և միջազգային օրենքների խախտումն ու իրավունքների ոտնահարումը համարվում են Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության այլ փաստերը».-ասել է Խառազին, հավելելով, որ Դոնալդ Թրամփն անկանխատեսելի մարդ է և դա վերաբերում է ոչ միայն Իրանին:
հուլիսի 25-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 419 թեր ձայնով վավերացրել է Իրանի շրջափակման համապարփակ ծրագիրը, որ Սենատում ևս վավերացվել է 98 ձայներով: