Գեներալ Փուրդասթան.«Իրանը վերահսկում է ԻԼԻՊ-ի տեղաշարժերը տարածաշրջանում»
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Գեներալ Ահմեդռեզա Փուրդասթանն ասել է.-«Իրանը Իրաքի արևելյան Դիալա նահանգում և Աֆղանստանի երեք նահանգներում վերահսկում է ԻԼԻՊ-ի տեղարժերը»:
Շաբաթ օրը «Միզան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Գեներալ Ահմեդռեզա Փուրդասթանն ասել է.-«Երկրի սահմանները վերահսկելու ոլորտում ԻԻՀ բանակի և Իսլամական հեղափոխության պահակազորի միջև կա աշխատանքային համադրություն և ԻԻՀ-ը կարող է դիմակայել ամեն տեսակ սպառնալիքների»:
Գեներալ Փուրդաստանի խոսքերով, ԻԻՀ սահմանները լավ են պաշտպանվում: Նա հավելել է.-«Իրանի օդային տարածքում իրականացվող թռիչքները վերահսկվում են անվտանգության կազմակերպության մասնագետների ու աշխատակիցների կողմից»:
Անդրադառնալով Պարսից ծոցում, Օմանի ծովում, Հնդկական օվկիանոսում, Սև ծովում և Միջերկրական ծովում Իրանի կողմից նավերի վրա անվտանգության հսկողությանը Գեներալ Փուրդաստանը նշել է, որ Իրանի զինված ուժերը խատրաստ են դիմակայել սպառնալիքներին: