Էսհաղ Ջահանգիրի.«Իրանը կտրուկ կպատասխանի ՀԳՀԾ-ի չեղարկման փորձերին»
https://parstoday.ir/hy/news/iran-i68432-Էսհաղ_Ջահանգիրի._Իրանը_կտրուկ_կպատասխանի_ՀԳՀԾ_ի_չեղարկման_փորձերին
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.-«Եթե ՀԳՀԾ-ն վերահսկող իրանական պատվիրակությունը հասկանա, որ ՀԳՀԾ-ն խախտվել է, ապա Իրանը կտրուկ պատասխան կտա պայմանագրհի չեղարկմանն ուղղված քայլերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 07:39 Asia/Tehran
  • Էսհաղ Ջահանգիրի.«Իրանը կտրուկ կպատասխանի ՀԳՀԾ-ի չեղարկման փորձերին»

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.-«Եթե ՀԳՀԾ-ն վերահսկող իրանական պատվիրակությունը հասկանա, որ ՀԳՀԾ-ն խախտվել է, ապա Իրանը կտրուկ պատասխան կտա պայմանագրհի չեղարկմանն ուղղված քայլերին»:

Շաբաթ օրը հակադարձելով ԱՄՆ-ի կոնգրեսի և սենատի կողմից Իրանի դեմ սահմանված նոր շրջափակումների օրինագծի վավերացմանը, Էսհաղ Ջահանգիրին ասել է.-«Ծայրահեղական խմբերը և սիոնիստական լոբբիները փորձում են Իրանհ դեմ հակաքարոզչություն տանելով, համաշխարհային հանրությանը համոզել քայլեր ձեռնարկել ԻԻՀ դեմ: Սակայն այդ խմբերի գործունեությունը  ավելի է սրում տարածաշրջանի իրավիճակը»:

Նշելով, որ սիոնիստական լոբբին կարողացել է իսլամական որոշ երկրներում հակիրանական տրամադրություններ ստեղծել, Էսհաղ Ջահանգիրին նշել է.-«ԱՄՆ-ը փորձում է այնպես ձևացնել, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ը, որպեսզի 5+1 խմբին և համաշախրհային հանրությանը միավորի Իրանի դեմ»:

Նա ընդգծել է.-«ԱՄՆ-ն փորձում է ապակայունացնել Իրանում ներդրումների ռիսկերը»:

Նշելի է, որ Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերության հանձնաժողովը  օրակարգում է դրել ԱՄՆ-ի կողմից Իրանին շրջափակելու նախագծերի քննարկումը: