Իրանի արտգործնախարարը ժամանել է Ստամբուլ
https://parstoday.ir/hy/news/iran-i68690-Իրանի_արտգործնախարարը_ժամանել_է_Ստամբուլ
Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը Ստամբուլ է ժամանել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 07:34 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Ստամբուլ

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը Ստամբուլ է ժամանել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստը Ստամբուլում գումարվում է Երուսաղեմի և Ալ-Աղսա մզկիթի վերջին իրադարձությունների առանցքայնությամբ:

2017թ. հուլիսի 14-ից Հորդանան գետի արևմտյան ափին Երուսաղեմում և Գազայի գոտում սիոնիստ բանակայինների և պաղեստինցի ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների և խռովությունների հետևանքով նահատակվել են 17 և վիրավորվել  ավելի քան 1400 պաղեստինցիներ:

Իրանական պատվիրակությունը գլխավորած արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպում և զրույց է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: