Զարիֆ.«Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումներին»
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է.«Թեհրանը իրավական և գործնական միջոցառումներով համարժեք պատասխան կտա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքին ու խոստումնադրժությանը»:
Երեքշաբթի օրը Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստի շրջանակում Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Թեհրանը միջոցներ է ձեռնարկել , դիմակայելու այն քաղաքականություններին, որոնք ձախողման են մատնելու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի արդյունքները»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն այդ երկրի թշնամանքն է ցույց տալիս Իրանի նկատմամբ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ամերիկացիները մտահոգ են ՀԳՀԾ-ից հետո Իրանի ավելի հզորացման համար»:
Նա հստակեցրել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ժամանակը կախված է այդ համաձայնագիրը վերահսկող կազմի որոշումից, և անպայման պետք է որևէ խախտում տեղի ունեցած լինի նման որոշման կայացման համար»:
Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակներում, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Պաղեստինի հարցի կարգավորմանն ուղղված երկկողմ համագործակցության ընդլայնման մեխանիզմները:
Մուհամմեդ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն այդ հանդիպմանը խոսել են նաև Պաղեստինի օկուպացված տարածքներում և Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները կանխելու ելքերի շուրջ: