Զարիֆ.«Իրան-Իսպանիա համագործակցության ենթահողը նպաստավոր է»
https://parstoday.ir/hy/news/iran-i69126-Զարիֆ._Իրան_Իսպանիա_համագործակցության_ենթահողը_նպաստավոր_է
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ ցածր գների, աշխարհագրական դիրքի, գործունյա աշխատուժի և կայունության ու անվտանգության շնորհիվ, նպաստավոր պայմաններ են ստեղծել Իրանում արտասահմանյան ներդրումների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 07:01 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրան-Իսպանիա համագործակցության ենթահողը նպաստավոր է»

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ ցածր գների, աշխարհագրական դիրքի, գործունյա աշխատուժի և կայունության ու անվտանգության շնորհիվ, նպաստավոր պայմաններ են ստեղծել Իրանում արտասահմանյան ներդրումների համար:

Կիրակի օգոստոսի 6-ին Թեհրանում Իսպանիայի Սենատի նախագահ Պիեռ Գարսիա Էսկոդերոյի հետ հանդիպմանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Մշակութային ու գեղարվեստական հարաբերությունները և ժողովրդական փոխանակումները խթանում են հարաբերությունների ամրապնդումը և նպաստավոր պայմաններ են ստեղծում Իսպանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու համար»:

Հանդիպմանը Պիեռ Գարսիա Էսկոդերոն հայտնել է տարբեր բնագավառներում Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու իր երկրի պատրաստակամության մասին:

ՀԳՀԾ-ի մասին Իսպանիայի Սենատի նախագահը նշել է.«Միջուկային համաձայնությունը լավ հնարավորություն է երկու երկրի միջև առևտրա-տնտեսական փոխանակումների ծավալները մեծացնելու և ներդրումներ կատարելու համար»: