Ղասեմի.«Աշխարհը չի հանդուրժելու ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը»
https://parstoday.ir/hy/news/iran-i69308-Ղասեմի._Աշխարհը_չի_հանդուրժելու_ԱՄՆ_ի_անպատասխանատու_քայլերը
Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ՀԳՀԾ-ն համաշխարհային պայմանավորվածություն է: Նա ասել է.«Եթե ԱՄՆ-ն անպատասխանատու կեցվածք դրսևորի այս հարցում, աշխարհը դա չի հանդուրժի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 09:16 Asia/Tehran
  • Ղասեմի.«Աշխարհը չի հանդուրժելու ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը»

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ ՀԳՀԾ-ն համաշխարհային պայմանավորվածություն է: Նա ասել է.«Եթե ԱՄՆ-ն անպատասխանատու կեցվածք դրսևորի այս հարցում, աշխարհը դա չի հանդուրժի»:

Երկուշաբթի երեկոյան, Իրանի հեռուստատեսության լրատվական կայանում ունեցած ասուլիսում, նշելով, որ Թեհրանը հարգում է ՀԳՀԾ-ն և եվրոպացիները գիտակցում են դա, Բահրամ Ղասեմին ասել է.«Այսօր Եվրոպան նոր քաղաքականություններ է կիրառում, որոնք այլևս չեն համապատասխանում ԱՄՆ-ի կամայական քաղաքականություններին»:

Ղասեմին նշել է, որ եվրոպացիները ձգտում են հեռու մնալ ամերիկացիներից, որոնք բացահայտորեն չեն հարգում իրենց հանձնառությունները:

Անդրադառնալով Իրանի նախագահի երդման արարողությանն ավելի քան 100 երկրների ղեկավարների մասնակցությանը, Ղասեմին հավաստիացրել է, որ նրանց ներկայությունն ապացուցեց, որ ձախողած է իրանաֆոբիայի տարածումը և ապարդյուն է եղել Իրանի չարակամների դրսևորած մոտեցումը: