Իրանն ընդգծել է ահաբեկչական խմբավորումների քայլերի նկատմամբ աֆղանների միասնության պահպանման անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Աֆղանստանի Սար-ե-Փոլ նահանգում ահաբեկիչների ոճրագործությունը:
Ընթացիկ շաբաթվա սկզբին ահաբեկչական խմբավորումներն իրենց վերահսկողության տակ առնելով Աֆղանստանի Սար-ե-Փոլ նահանգի Միրզա Օլանգ տարածքը, սպանել են ավելի քան 50 բնակիչների:
Այսօր դատապարտելով Միրզա Օլանգ շիաբնակ տարածքում ահաբեկչական խմբավորումների գործած ոճիրը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին ու կառավարությանը և այդ անմարդկային ոճրագործության զոհերի հարազատներին:
Ղասեմին ասել է.«Հաշվի առնելով Աֆղանստանի բռնահարված ժողովրդի թշնամիների վաղեմի թշնամանքը, անհրաժեշտ է ,որ այս երկրի կառավարությունն ու ժողովրդի բոլոր խավերը լինեն զգոն»: