Սալեհի.«ՀԳՀԾ-ի խախտման նկատմամբ Իրանի հակազդեցությունն անակնկալի կբերի ԱՄՆ-ին»
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Եթե Իրանի իսլամական հանրապետությունն ուզի հակազդեցություն ցուցաբերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման նկատմամբ, ապա ԱՄՆ-ն ու նրա հովանավորներն անակնկալի կգան»:
Mashreghnews տեղեկատվական-վերլուծական կայքին տված հարցազրույցում, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին արևմուտքի , մասնավորապես ԱՄՆ-ի հարուցած խոչընդոտների ու խոստումնադրժության նկատմամբ Թեհրանի հավանական հակազդեցության մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանը տեխնիկական առումով պատրաստ է վերադառնալու նախկին վիճակին, ինչը կարող է դիմացի կողմին անակնկալի բերել: Սակայն Թեհրանը չի ցանկանում, որպեսզի նման բան տեղի ունենա»:
Սալեհին հստակեցրել է.«Իրանն իր նպատակահարմարության, ազգային շահերի ու միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների շրջանակում հետևում է ՀԳՀԾ-ին և եթե ԱՄՆ-ն փորձի սահմանափակություններ առաջացնել, Իրանը ելնելով իր ազգային շահերից ու նպատակահարմարությունից, համարժեք քայլի կդիմի»:
«ՀԳՀԾ-ի խախտման դեպքում Իրանը կարող է մեկուկես տարվա ընթացքում հասնել ուրանի հարստացման 100 հազար «Սու» մակարդակի և Ֆորդոյի օբյեկտն կարող է մի քանի օրվա ընթացքում վերսկսել մինչև 20 տոկոս ուրանի հարստացման աշխատանքը»,նշել է Սալեհին:
Նա նաև ասել է.«Եվրոպական երկրները չեն ցանկանում խափանել Իրանի հետ կնքած միջուկային գործարքը , ուստի ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի դեմ հավանական քայլ կատարվելու դեպքում, Իրանը և համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները կկանգնեն մի կողմում, իսկ Միացյալ նահանգները կմնա միայնակ»: