Զորավար Սալամի. Ահաբեկչական խմբերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո
https://parstoday.ir/hy/news/iran-i69660-Զորավար_Սալամի._Ահաբեկչական_խմբերը_գտնվում_են_ԱՄՆ_ի_վերահսկողության_ներքո
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալն ասաց. «Ահաբեկչական խմբերը հիմնված են ԱՄՆ-ի ֆինանսական հոսանքների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 03:08 Asia/Tehran
  • Զորավար Սալամի. Ահաբեկչական խմբերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալն ասաց. «Ահաբեկչական խմբերը հիմնված են ԱՄՆ-ի ֆինանսական հոսանքների վրա»:

Զորավար Հոսեյն Սալամին Իրանի հեռուստատեսության առաջին կայանին տված հարցազրույցի ժամանակ ասel 1. «ԱՄՆ-ն առերևույթ կռվում է ԻԼԻՊ-ի դեմ, սակայն իրականում այս ահաբեկչական այս խմբի հանդեպ լիովին կառավարված վերաբերմունք ունի և դրան ոչնչացնելու ցանկություն չունի»:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալն անդրադառնալով հեղափոխության սրբազան իդեալների և ԻԻՀ ազգային անվտանգության ճանապարհին Սիրիայում Մոհսեն Հոջաջիի նահատակությանը, նրան Իրանի ժողովրդի փառքի ապացույցը համարեց:

Սիրիայում ԻԼԻՊ  ահաբեկչական խմբի անդամների կողմից գերեվարված  Մոհսեն Հոջաջին չորեքշաբթի օրը նահատակվեց այդ խմբի անդամների կողմից:

Զորավար Սալամին անդրադառնալով Մոհսեն Հոջաջիի գերեվարությանն ու նահատակությանը, ասել է. «ԻԼԻՊ-ի ուժերը պայթուցիկ նյութեր պարունակող մի քանի ինքնաշարժներով ավտոմեքենաներով հարձակվել են նրանց վրա և  բախում է ծագել, որի ընթացքում բոլորը նահատակվել են, իսկ Մոհսեն Հոջաջին գերեվարվել ու կարճ ժամանակ ևս  նահատակվել է»: