ԻԻՀ Խորհրդարանի նախագահ.«Ահաբեկիչների նպատակը մուսուլմաններին վատահամբավ դարձնելն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i69692-ԻԻՀ_Խորհրդարանի_նախագահ._Ահաբեկիչների_նպատակը_մուսուլմաններին_վատահամբավ_դարձնելն_է
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հանցանքները ցույց են տալիս, որ ահաբեկիչները հեռու են իսլամական մշակույթից և մուսուլմանների համբավին վնասելուց բացի, այլ նպատակ չեն հետապպնդում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 09:15 Asia/Tehran
  • ԻԻՀ Խորհրդարանի նախագահ.«Ահաբեկիչների նպատակը մուսուլմաններին վատահամբավ դարձնելն է»

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հանցանքները ցույց են տալիս, որ ահաբեկիչները հեռու են իսլամական մշակույթից և մուսուլմանների համբավին վնասելուց բացի, այլ նպատակ չեն հետապպնդում»:

Կիրակի օրը կայացած խորհրդարանի դռնբաց նիստում, մեծարելով Հարեմ պահապան նահատակ Մոհսեն Հոջաջիի հիաշատակը, Իրանի Խորհրդարանի նախագահը հավելել է.«Մոհսեն Հոջաջիի նահատակությունը,  նպատակի իրականցման ճանապարհին անձնուրացության ու նվիրվածության դասեր է տալիս այսօրվա աշպարհին և այսօր ահաբեկիչների դեմ պայքարը Եզիդի դեմ Իմամ Հոսեյնի ու նրա աջակիցների պատերազմի բացահայտ օրինակն է»:

Անցած շաբաթ իմամ Ռեզայի սրբավայրի պահապաններից  Մոհսեն Հոջաջին գերեվարվել էր ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից և նահատակվել նրանց ձեռքով:

Աֆղանստանում վերջերս ահաբեկիչների կողմից կատարվող հանցագործությունները համարելով թաքֆիրական գաղափարախոսության հետևանքներից մեկը, Լարիջանին հավաստել է.«Մի՞թե արաբական երկրները չեն նկատում մուսուլմանների դեմ կատարվող հանցագործություոներում ԱՄՆ-ի ու սիոնիստների հետքերը»:

«Լիբանանի Դիմադրության ու Հեզբոլլահի դեմ 33-օրյա պատերազմում պարտվելուց հետ, ԱՄՆ-ն ու Սիոնիստական Ռեժիմը ընդլայնեցին ահաբեկչական ընդհարումները և տարածաշրջանի մի շարք երկրներ էլ մոսուլմանների միջև հրահրեցին ներքին պատերազմները»,-նշել է Լարիջանին: