Իրանական նավթի արտահանումը Հնդկաստան աճել է օրական մինչև 502 հազար բարել
Օգոստոս 13, 2017 19:01 Asia/Tehran
Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ անցած հուլիսին, ԻԻՀ-ը օրական 502 հազար բարել անմշակ նավթ է վաճառել Հնդկաստանի մասնավոր ու պետական յոթ ընկերություններին:
Նավթի նախարարության հայտարարության համաձայն, նախորդ ամսվա համեմատությամբ, նավթի արտահանման ծավալը ավելացել է 83 հազար բարելով: Նավթի արտահանման ծավալը մեծ աճ է արձանագրել նաև 2015 թ. համեմատությամբ:
Իրանում անմշակ նավթի արդյունահանման ծավալը կազմակում է օրական շուրջ չորս միլիոն բարել:
Պիտակ