Ընդլայնվում են Իրան-Թուրքիա ռազմական համագործակցությունները՝ Էրդողանը Թեհրան կուղևորվի
https://parstoday.ir/hy/news/iran-i69972-Ընդլայնվում_են_Իրան_Թուրքիա_ռազմական_համագործակցությունները_Էրդողանը_Թեհրան_կուղևորվի
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Իրանի ու Թուրքիայի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 03:06 Asia/Tehran
  • Ընդլայնվում են Իրան-Թուրքիա ռազմական համագործակցությունները՝ Էրդողանը Թեհրան կուղևորվի

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Իրանի ու Թուրքիայի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է»:

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ զորավար Մոհամմեդ Բաղերին չորեքշաբթի գիշեր Անկարայում Թուրքիայի զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումից հետո Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է. «Երկու երկրները վճռակամ են ընդլայնել բոլոր բնագավառներում և հատկապես ռազմական ու պաշտպանական ոլորտներում հարաբերությունները»:

«Թուրքիայի ռազմական և անվտանգության ոլորտի պաշտոնատարների հետ զրույցի ժամանակ, ռազմական ու ապահովական ոլորտներում համագործակցության ընդլայնման, սահմանային համատեղ համագործակցության, ինչպես նաև ռազմական այլ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց»,-հավելեկ է զորավար Մոհամմեդ Բաղերին:

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Թեհրանն ու Անկարան նաև համաձայնել են ուսումնական ու հետազոտական ոլորտներում համագործակցություն ունենալ և առավել քան երբևէ, ուշադրություն ցուցաբերել ուսանողների փոխանակմանը, ռազմանավերի միմյանց երկրներ մեկնելուն, ինչպես նաև երկու երկրի զորավարժություններին դիտորդներ գործուղելուն»:

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադառնալով Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն, ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում Իրան կայցելի և քաղաքական, տնտեսական, մշակութային ու ռազմական բնագավառներում հարաբերությունների ընդլայնման նպատակով կգումարվի համատեղ ռազմավարական հանձնաժողովի նիստը»: