Վեց տարի անց մեկնարկել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/iran-i70014-Վեց_տարի_անց_մեկնարկել_է_Դամասկոսի_միջազգային_ցուցահանդեսի_աշխատանքը
Վեց տարի դադարից հետո, օգոստոսի 17-ին ավելի քան 43 երկրի ներկայությամբ, սկսվել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 13:38 Asia/Tehran
  • Վեց տարի անց մեկնարկել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի աշխատանքը

Վեց տարի դադարից հետո, օգոստոսի 17-ին ավելի քան 43 երկրի ներկայությամբ, սկսվել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի գործունեությունը:

«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ, Սիրիայի միջազգային ցուցահանդեսների ու շուկաների գլխավոր տնօրեն Ֆարես Ալ-Կարթլին ասել է.«Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի աշխատանքի վերսկսումն արդյունքն է երկրում հաստատված խաղաղության: Դրա համար պարտական ենք երկրի տարածքներից ահաբեկիչներին հեռացնելու Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակների»:

Ալ-Կարթլին ասել է.«Սիրիացի պետայրերը ցանկանում են, որ նման ցուցահանդեսների կայացումը լինի Սիրիայի վերակառուցման սկիզբը»:

Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ ՝ Իրանի իսլամական հանրապետությունից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Արաբական միացյալ Էմիրություններից, Վենեսուելայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Հունաստանից և Իրաքից, որոնք ցուցադրել են իրենց տեղական արտադրանքը:

Ցուցահանդեսն իր աշխատանքը շարունակելու է մինչև օգոստոսի 26-ը: