Խոշռու. ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի անցյալում թույլ տված սխալներից
https://parstoday.ir/hy/news/iran-i70106-Խոշռու._ԱՄՆ_ն_պետք_է_դասեր_քաղի_անցյալում_թույլ_տված_սխալներից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ԻԻՀ- ն մշտապես ձգտել է խաղաղության ու կայունության: Նա ասել է. «Ամերիկացի պետայրերն անցյալում թույլ տված սխալներից դասեր պետք է քաղեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 03:07 Asia/Tehran
  • Խոշռու. ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի անցյալում թույլ տված սխալներից

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ԻԻՀ- ն մշտապես ձգտել է խաղաղության ու կայունության: Նա ասել է. «Ամերիկացի պետայրերն անցյալում թույլ տված սխալներից դասեր պետք է քաղեն»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը պատասխանելով Իրանի դեմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հրահրիչ հայտարարություններին, մի հաղորդագրությամբ ընդգծել է. «Հեյլիի օգոստոսի 15-ին կատարած  հայտարարությունները չեն համապատասխանում ճշմարտությանը»:

«Իրանի դեմ Նիքի Հեյլիի մեղադրանքները Իրանից բացասական պատկեր ուրվագծելու, ինչպես նաև ՀԳՀԾ-ն խաթարելու ուղղությամբ ամերիկացի պաշտոնատարների անպատասխանատու ու սադրիչ քայլերի և բացահայտ սպառնալիքների մի մասն են, որոնք դեմ են ՀԳՀԾ-ի շրջագծում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը:

Նիքի Հեյլին անցած երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԻԻՀ-ն պետք է պատասխանատվություն կրի` հրթիռի արձակման , ահաբեկչությունը հովանավորելու և ԱԽ-ի բանաձևերը ոտնահարելու համար:

«ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը պետք է  դասեր քաղի պատմությունից և ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարներին ևս հրաժարեցնի անցյալում թույլ տրված սխալները կրկնելուց»,-հաղորդագրության մեջ ընդգծել է Ղոլամալի Խոշռուն:

Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ-ի դիրքորոշման, ԱՄՆ-ի իշխանությունները շարունակ ձգտել են խափանել ՀԳՀԾ-ն: