Խոշռու. ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի անցյալում թույլ տված սխալներից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ԻԻՀ- ն մշտապես ձգտել է խաղաղության ու կայունության: Նա ասել է. «Ամերիկացի պետայրերն անցյալում թույլ տված սխալներից դասեր պետք է քաղեն»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը պատասխանելով Իրանի դեմ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հրահրիչ հայտարարություններին, մի հաղորդագրությամբ ընդգծել է. «Հեյլիի օգոստոսի 15-ին կատարած հայտարարությունները չեն համապատասխանում ճշմարտությանը»:
«Իրանի դեմ Նիքի Հեյլիի մեղադրանքները Իրանից բացասական պատկեր ուրվագծելու, ինչպես նաև ՀԳՀԾ-ն խաթարելու ուղղությամբ ամերիկացի պաշտոնատարների անպատասխանատու ու սադրիչ քայլերի և բացահայտ սպառնալիքների մի մասն են, որոնք դեմ են ՀԳՀԾ-ի շրջագծում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը:
Նիքի Հեյլին անցած երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԻԻՀ-ն պետք է պատասխանատվություն կրի` հրթիռի արձակման , ահաբեկչությունը հովանավորելու և ԱԽ-ի բանաձևերը ոտնահարելու համար:
«ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը պետք է դասեր քաղի պատմությունից և ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարներին ևս հրաժարեցնի անցյալում թույլ տրված սխալները կրկնելուց»,-հաղորդագրության մեջ ընդգծել է Ղոլամալի Խոշռուն:
Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ-ի դիրքորոշման, ԱՄՆ-ի իշխանությունները շարունակ ձգտել են խափանել ՀԳՀԾ-ն: