Զարիֆ.«Ահաբեկչությունը ոչ մի կրոնի կամ ցեղի խորհրդանիշը չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i70116-Զարիֆ._Ահաբեկչությունը_ոչ_մի_կրոնի_կամ_ցեղի_խորհրդանիշը_չէ
ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերյան էջում քննադատել է ահաբեկչության նկատմամբ առկա երկակի վերաբերմունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 07:22 Asia/Tehran
  • Զարիֆ.«Ահաբեկչությունը ոչ մի կրոնի կամ ցեղի խորհրդանիշը չէ»

ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերյան էջում քննադատել է ահաբեկչության նկատմամբ առկա երկակի վերաբերմունքը:

Մոհամեդ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ-ի  Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում և Իսպանիայի Բարսելոնայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ վ արևմուտքի կողմից իսլամի դեմ հնչեցրած վիրավորանքներն ընդգծել է.-«Ահաբեկչությունը ոչ մի կրոնի կամ ցեղի խորհրդանիշը չէ»:

Անցած շաբաթ  ռասիստների կողմից ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած ցույցի ընթացքում մասնակցողներից մեկը մեքենայով վրաերթի էր ենթարկել  տասնյակ մարդկանց, որի հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց 19 մարդ: 

Հինգշաբթի օրը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Ռամբլա կենտրոնական փողոցում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամի կողմից ղեկավարվող մեքենան մխրճվեց ամբոխի մեջ, որի հետևանքով զոհվեց առնվազն 13 և վիրավորվեց 100 մարդ: