Զարիֆ.«Ահաբեկչությունը ոչ մի կրոնի կամ ցեղի խորհրդանիշը չէ»
ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերյան էջում քննադատել է ահաբեկչության նկատմամբ առկա երկակի վերաբերմունքը:
Մոհամեդ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում և Իսպանիայի Բարսելոնայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ վ արևմուտքի կողմից իսլամի դեմ հնչեցրած վիրավորանքներն ընդգծել է.-«Ահաբեկչությունը ոչ մի կրոնի կամ ցեղի խորհրդանիշը չէ»:
Անցած շաբաթ ռասիստների կողմից ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած ցույցի ընթացքում մասնակցողներից մեկը մեքենայով վրաերթի էր ենթարկել տասնյակ մարդկանց, որի հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց 19 մարդ:
Հինգշաբթի օրը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Ռամբլա կենտրոնական փողոցում, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամի կողմից ղեկավարվող մեքենան մխրճվեց ամբոխի մեջ, որի հետևանքով զոհվեց առնվազն 13 և վիրավորվեց 100 մարդ: