Օգոստոս 22, 2017 07:30 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավար. Արևմուտքն ահաբեկչությունը ոչնչացնելու վճռակամություն չունի

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է. «ԻԻՀ-ն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները, այն դեպքում, երբ Եվրոպան ու ԱՄՆ-ն խոսքով ու գործով լավ ու վատ տեսակների են բաժանում ահաբեկչությունը»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին երկուշաբթի օրը դատական բարձրաստիճան պատասխանատուների նիստի ժամանակ անդրադառնալով Եվրոպայում ահաբեկչական վերջին հարձակումներին, ասել է. «Արևմուտքը երբևէ ահաբեկչության ոչնչացման հարցում վճռկամություն չի ցուցաբերել և այս չար երևույթը միջոց է ծառայեցրել` այլ երկրների դեմ ճնշում գործադրելու համար»:

«Իսլամ կրոնը հանդես գալով որպես մարդու իրավունքների մունետիկ և դեմ լինելով անմեղ մարդկանց սպանությանն, այսօր ԱՄՆ նախագահի կողմից մեղադրվում է ահաբեկչությունը հովանավորելու մեջ, իսկ նման կողմնորոշում պատճառ է դառնում, որ ահաբեկչությունն արմատախիլ չդռանա»,-ընդգծել է Ամոլի Լարիջանին:

Նա հավելել է. «Իրանն անցած տարիների ընթացքում ահաբեկչության զոհերից է եղել և այսօր էլ Սիրիայում, Լիբանանում ու Իրաքում կանգնած է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում»:

Իրանի դատական իշխանության ղեկավարն ընդգծելով, որ Հաջի ուխտագնացությունը մուսուլմանների ու նաև աշխարհի բարդությունների կարգավորման համար մարդկային ու իսլամական մեծ պոտենցիալ է պարունակում, նշեկ է. «Դժբախտաբար այս պոտենցիալը չի օգտագործվում, քանի որ այդտեղ իշխանավորներ կան, որոնք կանխում են այդ նպատակի իրագործումը»:

 

Պիտակ