Զարիֆ.«Անցել են միջազգային մասշտաբով Արևմուտքի մենաշնորհի ժամանակները»
https://parstoday.ir/hy/news/iran-i70592-Զարիֆ._Անցել_են_միջազգային_մասշտաբով_Արևմուտքի_մենաշնորհի_ժամանակները
Նշելով, որ Անվտանգության խորհրդի բանաձևերը ո'չ ամեն ինչ են, ո'չ էլ թղթի կտորներ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Ռազմական զավթիչ ուժն այլևս որոշիչ չէ: Այսօր կան այլ միջոցներ, ինչպիսիք են` բանակցությունը, լուսաբանումը և համաձայնեցումը, որոնց շնորհիվ կարելի է ապահովել Իրանի ազգային շահերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2017 12:38 Asia/Tehran
  • Զարիֆ.«Անցել են միջազգային մասշտաբով Արևմուտքի մենաշնորհի ժամանակները»

Նշելով, որ Անվտանգության խորհրդի բանաձևերը ո'չ ամեն ինչ են, ո'չ էլ թղթի կտորներ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Ռազմական զավթիչ ուժն այլևս որոշիչ չէ: Այսօր կան այլ միջոցներ, ինչպիսիք են` բանակցությունը, լուսաբանումը և համաձայնեցումը, որոնց շնորհիվ կարելի է ապահովել Իրանի ազգային շահերը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ին , Թեհրանի «Փարքե-շահրի» Խաղաղության թանգարանում Հյուսիսային Կորեայի հարցի առանցքայնությամբ կայացած ԱԽ-ի մոդելի 6-րդ սեմինարում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Անցել են միջազգային մասշտաբով Արևմուտքի մենաշնորհի ժամանակները»:

«Կոնսենսուսի և համաձայնեցման հարցերը չափազանց կարևոր են: Դրանք կարող են միջազգային մակարդակում որոշիչ դեր ունենալ».ասել է նախարար Զարիֆը:

ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ ԱՄՆ-ն Բուշի օրոք առաջ քաշեց միջազգային նոր համակարգ ձևավորելու հարցը: Համակարգ, որի համար նյութական ու բարոյական հսկայական ծախսեր արվեցին: Իսկ արդյունքը եղան Ասիայի արևելքում , Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում տարածված բռնությունն ու անապահովությունը:

«Կան նաև գործող այլ միջոցներ, որոնք կարող են հաջող արդյունքեր ունենալ: Սա այն գործելակերպն է , որի շնորհիվ  Իրանը և տարածաշրջանի այլ երկրները կարող են առաջիկայում ազդեցիկ դեր ունենալ միջազգային հարաբերություններում».-նկատել է ԻԻՀ ԱԳ նախարարը: