Գեներալ Մուսավի.«Թշնամիները ջանում են հաղթել տարածաշրջանում Դիմադրության ճակատին»
Իրանի իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ասել է.-«Թշնամիներն ԻԻՀ-ի դեմ ուղղված նենգ նպատակներ են հետապնդում և ջանում են տարածաշրջանում հաղթել Դիմադրության ճակատին»:
Հինգշաբթի երեկոյան Ղոմ քաղաքում, գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է.«ԱՄՆ-ի գլխավորությամբ, գերտերությունները փորձում են խաթարել իսլամական հեղափոխության հիմքն ու սկզբունքը: Արևմտյան իմպերիալիստներն իրենց վարձկանների օգնությամբ, ԻԻՀ-ի և իսլամական երկրների նկատմամբ դիմել են ցանկացած դավադրության» :
Նշելով, որ թշնամիները չեն ցանկանում, որ ԻԻՀ համակարգը տարբեր ոլորտներում զարգանա և հաջողություն արձանագրի, գեներալ Մուսավին հավելել է.«Իմպերալիստները նպատակ ունեն կանխել արևմուտքի լիբերալ-ժողովրդավարական մշակույթի ձախողումը ՝ իրենց իշխանությունը շարունակելու համար»:
«Եթե ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմն Իրանի և տարածաշրջանում Դիմադրության ճակատի դեմ պատերազմ սկսեն, այդ պատերազմն ավարտելու է ԻԻՀ-ն».-հավաստել է բանակի գլխավոր հրամանատարը: