Ղասեմի. Ահաբեկիչները թիրախավորել են Աֆղանստանի ժողովրդի միասնականությունն ու համախոհությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով ուրբաթ օրը Քաբուլի Էմամ Զաման մզկիթի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը, ցավակցություն հայտնեց Աֆղանստանի ժողովրդին ու կառավարությանը:
Բահրամ Ղասեմին ուրբաթ գիշեր ընդգծել է, որ ահաբեկիչները թիրախավորել են Աֆղանստանի ժողովրդի միասնականությունն ու համախոհությունը: Նա ասել է. «Անկասկած կրոնական տարաձայնությունների սրումը և Աֆղանստանի տոկուն ժողովրդի միասնականության խաթարումը նման ոճրագործությունների ընթացքում անկում ապրող ահաբեկիչների նպատակներից են համարվում»:
«Աֆղանստանի ժողովուրդն ու կառավարությունը սրտակցությամբ ու զգաստությամբ ինչպես միշտ հուսախաբ կանեն ահաբեկիչներին ու նրանց պաշտպաններին»,-հավելեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամները ուրբաթ կեսօրին ներխուժելով Քաբուլի Էմամ Զաման մզկիթը, հրի ու սրի քաշեցին աֆղան աղոթարարներին: Այս ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվեց առնվազն 20 և վիրավորվեց տասնյակ մարդ: