Ռոհանի.«Իրանի կառավարության նպատակները ՝ հասարակական արդարության հաստատումը և աղքատության դեմ պայքարելն են»
Շաբաթ օրն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ կառավարության կազմի անդամների հանդիպմանը, իրանի իսլամական հանրապետության նախագահը հասարակական արդարության հաստատումը և աքատության դեմ պայքարը համարել է 12-րդ կառավարության նպատակները:
Հասան Ռոհանին ասել է.«Կառավարությունն Իրանի ժողովրդին խոստացել է առաջիկա չորս տարիներին արմատախիլ անել բացարձակ աղքատությունը»:
Նախագահ Ռոհանին Իրանի կառավարության առջև ծառացած գլխավոր խնդիրը համարել է գործազրկությունը և տնտեսական հարցերը: «Իրանի կառավարությունը փորձում է տարեկան ավելի քան 900 հազար աշխատատեղեր ստեղծի».ասել է նախագահ Հասան Ռոհանին :
Իրանի նախագահի ընդգծմամբ՝ 2016 թվականն Իրանի տնտեսության համար եղել է եզակի տարի, քանի որ ԻԻՀ-ի տնտեսական աճն աշխարհում գրավել է առաջին տեղը:
ԻԻՀ-ի նախագահը տնտեսության բարեփոխումը, արդյունաբերության վերակառուցումը և ոչ-նավթային եկամուտներին ապավինումը համարել է կառավարության մյուս ծրագրերը: «Խնդիրները կարգավորելու համար բոլորը պետք է օգնեն կառավարությանը»․ ավելացրել է նախագահ Հասան Ռոհանին: