Իսլամական և քրիստոնեական հասարակություններում ծայրահեղականության քննարկման նպատակով համագումար է կայացել Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i70844-Իսլամական_և_քրիստոնեական_հասարակություններում_ծայրահեղականության_քննարկման_նպատակով_համագումար_է_կայացել_Թեհրանում
Թեհրանում կայացել է քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության կենտրոնի և Շվեյցարիայի եպիսկոսպոսների խորհրդի կրոնական երկխոսության հինգերորդ շրջանը, որի թեման է իսլամական և քրիստոնեական հասարակություններում ծայրահեղականության արմատները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 12:57 Asia/Tehran
  • Իսլամական և քրիստոնեական հասարակություններում ծայրահեղականության քննարկման նպատակով համագումար է կայացել Թեհրանում

Թեհրանում կայացել է քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության կենտրոնի և Շվեյցարիայի եպիսկոսպոսների խորհրդի կրոնական երկխոսության հինգերորդ շրջանը, որի թեման է իսլամական և քրիստոնեական հասարակություններում ծայրահեղականության արմատները:

Կիրակի օրը, նիստին մասնակցած Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման կազմակերպության տնօրեն Աբուզար Էբրահիմի Թորքմանն ասել է.«Մարդկային հասարակությունը պետք է խաղաղությունն ու անդորրն արմատավորի իր կյանքում և կարիք ունի ավելացնել Աստծո նկատմամբ իր ներքին համոզումները, որպեսզի հեռու մնա բռնությունից ու ծայրահեղականությունից»:

Նա նշել է, որ այս երկխոսությունների լավագույն արդյունքն այն է, որ չի թողնում ճաշակների տարբերությունը կայուն ատելության վերածվի և նպաստում է բռնությունից հեռու համատեղ որոշումների կայացմանը:

Նա նշել է, որ Շվեյցարիայի եպիսկոսպոսների խորհուրդը մեծ հեղինակություն ունի քրիստոնյաների և այլ կրոնների հետևորդների մոտ և այս բանակցությունների կարող են նպաստել միմյանց ավելի լավ  ճանաչմանը: