Դե Միստուրան ժամանել Է Թեհրան եւ հանդիպումներ Է անցկացնում Սիրիայի խնդրի շուրջ
Սիրիայի խնդրով ՄԱԿ¬ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել Է Թեհրան՝ Սիրիայի հարցի շուրջ հանդիպումներ անցկացնելու Իրանի պաշտոնատարների հետ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտնել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նրա տվյալներով՝ դե Միստուրան ներկայում բանակցում Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ՝ քննարկելով սիրիական թեմայով վերջին իրադարձությունները եւ Աստանայի բանակցությունները: Օգոստոսի 28ին ավելի ուշ նա հանդիպում կունենա Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Աստանայի գործընթացին մասնակցող իրանական թիմի հետ: Սիրիայի շուրջ Աստանայի բանակցությունների վեցերորդ փուլը պլանավորված Է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am