Սալեհի.«Իրանը ՀԳՀԾ-ից վեր ոչ մի հանձնառություն չի ստանձելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i70926-Սալեհի._Իրանը_ՀԳՀԾ_ից_վեր_ոչ_մի_հանձնառություն_չի_ստանձելու
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«ԻԻՀ-ի պետայրերը բազմիցս հայտնել են, որ ՀԳՀԾ-ից և լրացուցիչ արձանագրություններից վեր ոչ մի հանձնառություն չեն ստանձելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 12:34 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանը ՀԳՀԾ-ից վեր ոչ մի հանձնառություն չի ստանձելու»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«ԻԻՀ-ի պետայրերը բազմիցս հայտնել են, որ ՀԳՀԾ-ից և լրացուցիչ արձանագրություններից վեր ոչ մի հանձնառություն չեն ստանձելու»:

Երկուշաբթի՝ օգոստոսի 28-ին Ալի Աքբար Սալեհին լրագրողներին տված զրույցում ասել է .«ԱՄՆ-ի քաղաքական քաշքշուկներն աշխարհը լարված վիճակում են պահելու, քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում Վաշինգտոնը որոշակի ծրագիր չունի, սակայն Իրանը խոհեմաբար իրեն պատրաստել է վատագույն սցենարների համար»:

Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարությունը փորձում է խափանցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Սալեհին հավաստել է.«Իրանը հարգել է միջուկային գործարքի շրջանակում իր բոլոր պարտավորությունները և ՄԱԳԱՏԷ-ն միակ կառույցն է, որ կարող է այս կապակցությամբ կարծիք հայտնել»:

«Իրանը չի լինելու ՀԳՀԾ-ն խախտող առաջին քայլն անողը և մյուս կողմի միջոցով միջուկային համաձայնությունը խափանելու դեպքում, անհրաժեշտ քայլեր են արվելու». ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը: