Ջաբերի Անսարի.«Ոչ մի երկիր չի կարող Սիրիայի համար որոշում ընդունել»
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Տարածաշրջանի ժողովուրդները սեփական երկրի տերերն են և ոչ մի երկիր չի կարող Սիրիայի համար որոշում ընդունել»:
Երկուշաբթի օրը Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դի Միստուրայի հետ Թեհրանում ունեցած հանդիպումից հետո, արաբա-աֆրիկյան երկրների հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.«Դի Միստուրայի հետ բանակցությունը կատարվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում ազդեցիկ երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրի շրջանակում: 2017 թվականի սեպտեմբերի կեսերին Ղազախստանի մայրաքաղաքում կայանալու են սիրիական բանակցությունների 6-րդ միազգային բանակցությունները»:
Սիրիայում և տարածաշրջանում ներթափանցումը մեծացնելու համար Իրանի կողմից տարվող ջանքերի մասին սիոնիստական շրջանակների անհիմն հայտարարության կապակցությամբ, Ջաբերի Անսարին նշել է.«Սիրիայի և առհասարակ տարածաշրջանային ճգնաժամերի հետ կապված ԻԻՀ-ը մշտապես հետևել է խնդիրների անհապաղ կարգավորման սկզբունքին և Իրանի համար կարևորը՝ հումանիտար աղետին վերջ դնելը և բախվող կողմերին օգնելու նպատակով քաղաքական հորիզոններ բացելն է»:
Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դի Միստուրան ասել է.«Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քաղաքական ու ռազմական հարթակներում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել»:
«Իրանը Սիրիայի զարգացումների առնչությամբ ընդհանուր փոխըմբռնման հասնելու համար ազդեցիկ ու կարևոր երկիր է համարվում»նկատել է Դի Միստուրան: