Իրանի խորհրդարան.«Իրանի ռազմական օբյեկտների դիտարկումը հակասում է ՀԳՀԾ-ին»
ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է, որ Իրանի ռազմական օբյեկտների դիտարկումը հակասում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) կետերին և ոգուն:
Երեքշաբթի օրը ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Սեյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին ասել է.«Միջուկային ոլորտում Իրանի գործունեությունը դիտարկվում է սահմանված կանոնների ու արձանագրության համաձայն, սակայն ԻԻՀ ռազմական օբյեկտների դիտարկումն արգելված է»:
Նաղավի Հոսեյնին հայտարարել է, որ ԻԻՀ-ը ոչ մի դեպքում թույլ չի տա դիտարկել իր ռազմական օբյեկտները:
Օգոստոսի 23-ին, Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոյի հետ հանդիպումից հետո, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն ոչ մի տարբերություն չի սահմանել Իրանի ռազմական և ոչ-ռազմական օբյեկտները դիտարկելու միջև:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնությանը և խափանում է ՀԳՀԾ-ի իրագործման գործընթացը: