Ամիր Աբդոլլահյան.«Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը նոր ճգնաժամ կստեղծի»
https://parstoday.ir/hy/news/iran-i71329-Ամիր_Աբդոլլահյան._Իրաքի_Քուրդստանի_անկախության_հանրաքվեի_անցկացումը_նոր_ճգնաժամ_կստեղծի
Ֆրանսիայի նախագահի դիվանգիտական հարցերով խորհրդականի հետ հանդիպմանը, միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը շեշտել է.«Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը նոր ճգնաժամ կստեղծի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 14:18 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը նոր ճգնաժամ կստեղծի»

Ֆրանսիայի նախագահի դիվանգիտական հարցերով խորհրդականի հետ հանդիպմանը, միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը շեշտել է.«Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը նոր ճգնաժամ կստեղծի»:

Երեքշաբթի օրը, Էրիկ Շուալիեի հետ Թեհրանում կայցած հանդիպման ընթացքում, նշելով, որ Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը խնդիրների լուծման պատճառ չի դառնա, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրաքում տարձայնությունների ստեղծումը նոր հնարավություն կընձեռի ահաբեկչությանը»:

Քննադատելով Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման տեղաշարժերը, Ամիր Աբդոլլահյանը շեշտել է.«Վերջին տարիների ընթացքում տարածաշրջանի մի շարք ահաբեկչական գործողություններում նկատեի են Մոնաֆեղին ահաբեկչական խմբի հետքերը»:

Կարևորելով տարածաշրջանում ԻԻՀ դերը, Էրիկ Շուալիեն նշել է.«Սիրիայի քաղաքական ճգնաժամի կարգավորմանն օգնելու հարցում Ֆրանսիան առավել ակտիվ դերակատարություն է ունենալու»:

«Պաշտոնական Փարիզը աջակցում է Իրաքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու այդ երկրի սահմանադրության պահպանմանը»,- շեշտել է նա: