Զարիֆը շնորհավորեց Դեյր-ալ-Զորի պաշարման ճեղքումը
ԻԻՀ ԱԳ նախարարը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորելով Դեյր-Էլ-Զոր քաղաքի պաշարման օղակը ճեղքվելու կապակցությամբ , ասել է. «Իրանը կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պատերազմում»:
Երեքշաբթի օրի Սիրիայի բանակի և դիմադրության ուժերը մտան Դեյր-Էլ-Զոր քաղաքի արևմուտքում գտնվող 137-րդ բրիգադի հենակետը, ինչով ավարտվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից քաղաքի եռամյա պաշարումը:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է երկու եղբայր երկրներ՝ Իրանի ու Սիրիայի, ամուր հարաբերություններն ու բոլոր բնագավառներում դրանք ամրապնդելու անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Վալիդ Ալ-Մոալեմը շնորհակալություն հայտնելով Սիրիայի կառավարության ու ժողովրդի հանդեպ ԻԻՀ-ի ցուցաբերած հովանավորության կապակցությամբ, ասել է. «Մինչև Սիրիայի ամբողջ տարածքի ազատագրումը, մեր բանակը կշարունակի ահաբեկչական խմբերի դեմ պայքարը»: