Սալեհի. ՀԳՀԾ-ի ձախողումից դիմացի կողմն ավելի շատ կտուժի
https://parstoday.ir/hy/news/iran-i71613-Սալեհի._ՀԳՀԾ_ի_ձախողումից_դիմացի_կողմն_ավելի_շատ_կտուժի
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ընդգծել է, որ միջուկային համաձայնության կործանումից դիմացի կողմն ավելի շատ կտուժի: «ՀԳՀԾ-ի ձախողումը պատճառ կդառնա, որ իրանցիներն այլևս Արևմուտքին չվստահեն». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 03:05 Asia/Tehran
  • Սալեհի. ՀԳՀԾ-ի ձախողումից դիմացի կողմն ավելի շատ կտուժի

ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ընդգծել է, որ միջուկային համաձայնության կործանումից դիմացի կողմն ավելի շատ կտուժի: «ՀԳՀԾ-ի ձախողումը պատճառ կդառնա, որ իրանցիներն այլևս Արևմուտքին չվստահեն». ասել է նա:

Ուրբաթ օրը, գերմանական «Շպիգել» պարբերականին տված հարցազրույցում, ընդգծելով , որ ԻԻՀ-ն շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, Ալի Աքբար Սալեհինայն ասել է. «Եթե ԱՄՆ-ն ու մյուս երկրները հրաժարվեն միջուկային համաձայնությունից, Իրանն էլ հավատարիմ չի մնա ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորություններին»:

«ԱՄՆ-ի ճնշումներն ու խոստումնադրժությունները միասնական են դարձրել Իրանի ժողովրդին և նրան մղել են վստահել սեփական ուժերին»,-հավելել է ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը:

Ալի Աքբար Սալեհին նաև ասեկ է, որ ՀԳՀԾ-ի ձախողման դեպքում Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորումն անհնարին կլինի:

«Եթե Իրանի հետ միջուկային համաձայնությունը ձախողվի, Փխենյանը կգա այն համոզման, որ ԱՄՆ-ն ու արևմուտքը վստահելի չեն»,-հավելել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը: