Իրանի խորհրդարանական պատվիրակությունը դատապարտել է Մյանմայի մուսուլմանների սպանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i71699-Իրանի_խորհրդարանական_պատվիրակությունը_դատապարտել_է_Մյանմայի_մուսուլմանների_սպանությունը
Ինդոնեզիայում Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումի մասնակից պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ, իրանական պատվիրակությունը դատապարտել է Մյանմայի բանակայինների կողմից ռոհինգյա մուսուլմանների սպանությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 11:57 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանական պատվիրակությունը դատապարտել է Մյանմայի մուսուլմանների սպանությունը

Ինդոնեզիայում Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումի մասնակից պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ, իրանական պատվիրակությունը դատապարտել է Մյանմայի բանակայինների կողմից ռոհինգյա մուսուլմանների սպանությունը:

ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է.«Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումում ունեցած ելույթում, Իրանի պատվիրակության նախագահ Մոհամմեդ Ջավադ Ջամալի Նոբանդգանին կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության հաստատումը և այդ հարցում խորհրդարանների ունեցած դերակատարությունը: «Անհրաժեշտ է պաշտպանել Պաղեստինի, Սիրիայի, Եմենի, Իրաքի և Մյանմայի մուսուլմաններին և ֆորումի մասնակից երկրները պետք է դատապարտեն մուսուլմանների դեմ Մյանմայի կառավարության քայլերը». ասել է նա:

Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Ինդոնեզիայի Բալիում, աշխարհի 47 երկրի խորհրդանական պատգամավորների,  և ԻԻՀ պատվիրակության մասնակցությամբ կայացել է Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումը :