Ռոհանի.«Իրանը պատրաստ է համագործակցել Իսլամ աշխարհի հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i71711-Ռոհանի._Իրանը_պատրաստ_է_համագործակցել_Իսլամ_աշխարհի_հետ
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը պատրաստ է գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում բազմակողմանի համագործակցություն ունենալ իսլամական երկրների հետ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 13:01 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը պատրաստ է համագործակցել Իսլամ աշխարհի հետ»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը պատրաստ է գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում բազմակողմանի համագործակցություն ունենալ իսլամական երկրների հետ»:

Սեպտեմբերի 10-ին Աստանայում կայացած իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում ունեցած ելույթում, Հասան  Ռոհանին ասել է.«Իսլամական երկրները պետք է թշնամիների պառակտումներից զերծ, ջանքեր գործադրեն իրենց երկրի գիտական զարգացման ուղղությամբ»:

«Իսլամական երկրների զարգացումն ու ինտեգրումը պայմանավորված են հուսալի և կառուցողական միջավայրի և աշխատատեղերի ստեղծմամբ և աղքատությունից, պատերազմից ու բռնությունից զերծ աշխարհ կերտելու նպատակով համատեղ ջանադրությամբ». հավաստել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին նշել է.«Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստաների ոճրագործությունների շարունակումը, ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի ծայրահեղականների իրականացրած սպանդը, Իրաքում և Սիրիայում անցնող մարդկային աղետը , Եմենի ժողովրդի դեմ ռազմական քայլերի շարունակումն, առավել քան երբևէ անհրաժեշտ են դարձնում մուսուլմանների միջև միասնությունը»:

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ «Իսլամ աշխարհում գիտության, տեխնոլոգիայի և նորարարության» խորագրով գագաթնաժողովը նպաստելու է տարբեր բնագավառներում իսլամական երկրների միջև կառուցողական համագործակցությունների ընդլայնմանը: