Ամանոն վերահաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i71803-Ամանոն_վերահաստատել_է_որ_Իրանը_հավատարիմ_է_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորություններին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն վերահաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2017 14:06 Asia/Tehran
  • Ամանոն վերահաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն վերահաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:

Associated Press- ի հաղորդման համաձայն՝ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նիստի բացման ելույթում ասել է.«Իրանը հավատարիմ է 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին»: Միջուկային համաձայնությունն ստորագրել են Թեհրանը և վեց երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու  Գերմանիան: 

Ամանոն ընդգծել է.«Այն նախապայմանները, որ Իրանն ընդունել է, գտնվում են իրագործման փուլում:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այն դեպքում է վերահաստատում  միջուկային գործարքին  Իրանի հավատարմությունը, երբ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

Սպիտակ տունը փորձում է այդ պատրվակով ճնշում գործադրել Իրանի նկատմամբ:

2017 թվականի օգոստոսի 31-ին հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի 8-րդ սեզոնային զեկույցը հաստատել է, որ Իրանը հավատարիմ է  ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: