Ղոլամալի Խոշռու.-«ԱՄՆ-ի սահմամանծ շրջափակումները հակասում են ՀԳՀԾ-ին»
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ընդգծելով որ ցանկացած շրջափակում հակասում է դիվանագիտության և բանակցության սկզբունքին, ասել է.-«ԱՄՆ-ը պետք է իր արտաքին քաղաքականության օրակարգից հանի շրջափակման դիվանագիտությունը, քանի որ դա չի օգնում խնդիրների կարգավորմանը»:
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.-«ՀԳՀԾ-ի համաձայն ԱՄՆ-ն ընդունել է հավատարիմ մնալ միջուկային համաձայնության և չեղարկել Իրանի դեմ սահմանված նախկին շրջափակումները»:
Հինգծաբթի օրը ԱՄՆ-ի կառավարությունը նոր շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ և 120 օրով վերանորոգել է նախկին շրջափակումները:
Թեհրանում ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.-«Ռուսաստանը և Չինաստանը որոշակի քաղաքականություն ունեն և այժմ Եվրամիության հերթն է, որ ՀԳՀԾ-ի հովանավորելու կապակցությամբ իր դիրքորոշումը հստակորեն հայտարարի»:
Լևոն Ճաղարյանը հավելել է.-«ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և ԱՄՆ-ն որևէ պատճառ չունի Իրանին մեղադրելու համաձայնագրի խախտման մեջ, իսկ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ԱՄՆ-ի կառավարության քաղաքականություններին»:
Ճաղարյանի խոսքերով, Եվրոպական երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է հեռու կանգնեն ԱՄՆ-ի քաղաքականություններից: Նա հավելել է.-«ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված երկկողմանի համաձայնություն չի և Եվրոպական երկրներն անկախ ԱՄՆ-ից պետք է հարգեն այն»: